‘Դատախազը քննիչի դեմ հաղորդում է ներկայացրել’

883

Հատուկ քննչական ծառայությունից տեղեկացնում են, որ Շիրակի մարզի դատախազը հաղորդում է ներկայացրել այն մասին, որ Կումայրիի քննչական բաժանմունքում քննվող քրեական գործով հետախուզման մեջ գտնվող մեղադրյալ Սամվել Չ.-ն հայտնաբերվել և ներկայացվել է նշված քննչական բաժանմունք: Նախաքննությունն իրականացնող քննիչը, սակայն, միջոցներ չի ձեռնարկել մեղադրյալին մեկուսարանում պահելու համար և նույն օրն առանց համապատասխան որոշման մեղադրյալին ազատ է արձակել: 

Դեպքի առթիվ, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն:

Նախորդ հոդվածը‘Վարդան Օսկանյան. Հայաստանն ու Ադրբեջանը բանակցված լուծման կհասնե՞ն. Al Jazeera’
Հաջորդ հոդվածը‘Անդրես Ինյեստա. «Հուսով ենք, շուտով Վալդեսին խաղադաշտում տեսնել»’