Դատախազությունը Բլատերի և Պլատինիի համար 18 ամսվա պայմանական ազատազրկում է պահանջում

355

Շվեյցարիայի դատախազությունը 18 ամսվա պայմանական ազատազրկում է պահանջել ՖԻՖԱ-ի նախկին նախագահ Յոզեֆ Բլատերի և ՈՒԵՖԱ-ի նախկին ղեկավար Միշել Պլատինիի համար խարդախության գործով, հայտնում է AFP-ն։

Հիշեցնենք, որ Բլատերն ու Պլատինին մեղադրվում են խարդախության մեջ։ Դատարանը մտադիր է քննարկել 2011 թվականին Բլատերի կողմից Պլատինիի համար կազմակերպված 2 միլիոն ֆրանկ վճարումը։ Գլխավոր դատախազությունը կարծում է, որ վճարումը կատարվել է առանց օրինական հիմքերի և վնաս է հասցրել ՖԻՖԱ-ի ակտիվներին։ Բլատերը և Պլատինին պնդում են, որ վճարումը բանավոր համաձայնեցվել է` 1998-ից 2002 թվականներին որպես խորհրդատու Պլատինիի աշխատանքի համար վարձատրություն:

Բելինցոնա քաղաքի դատարանը հուլիսի 8-ին կհրապարակի վճիռը։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ առավելագույն պատիժը, որը սպառնում է ՖԻՖԱ-ի ու ՈւԵՖԱ-ի նախկին ղեկավարներին, հինգ տարվա ազատազրկումն 

Նախորդ հոդվածը«Ռոման» հետաքրքրված է Զախարյանի ծառայություններով
Հաջորդ հոդվածըՀայաստանի 30 տարվա լավագույն գոլը(տեսանյութ)