‘Դատախազությունը զբաղվում է Գուլնարա Կարիմովայի առանձնատան սկանդալով’

914

Շվեյցարիայի դատախազություն է դիմել «Նուռ» կտավի հեղինակ, նկարիչ Լև Ռեզնիկովի որդին: «Նուռը» հայտնաբերվել էր Ուզբեկստանի նախագահի դստեր՝ Գուլնարա Կարիմովայի ժնևյան առանձնատանը: Այս մասին տեղեկացնում է «Фергана»-ն՝ հղում անելով «Ազատություն ռադիոկայանի» տեղական ծառայությանը: Բողոքի հեղինակը՝ Իգոր Ռեզնիկովը, որն Իսրայելի քաղաքացիություն ունի, խնդրում է հետաքննել, թե կտավը, որը պետք է պահպանվեր Ուզբեկստանի պետական թանգարանի ֆոնդում, ինչպես է հայտնվել նախագահի դստեր արտասահմանյան առանձնատանը: Նա նշել է, որ այդ ստեղծագործությունը Ուզբեկստանից կարելի էր դուրս բերել միայն հանրապետության կառավարության թույտվությամբ:

Թանգարանի աշխատակցուհին, որի հետ դեկտեմբերի վերջին կարողացել էր կապվել  Uznews.net-ի թղթակիցը, «կտրականապես հերքել է թանգարանային ցուցանմուշն արտասահման տեղափոխելու հնարավորությունը»:

Գուլնարա Կարիմովայի առանձնատունը Ժնևում դեկտեմբերի վերջին գրավել էին մի խումբ իրավապաշտպաններ՝ ուզբեկ տարագիր Սաֆար Բեկժոնի գլխավորությամբ: Հետագայում պարզվել էր, որ առանձնատանը հայտնաբերվել են ուզբեկական արվեստի գլուխգործոցներ համարվող 60 կտավներ: Սաֆար Բեկժոնը տարածել էր դրանցից մի քանիսի, այդ թվում՝ «Նուռ»-ի լուսանկարները: Մի քանի կտավների վրա թանգարանային ցուցանակներ են եղել, բայց չեն եղել Ուզբեկստանից դրանք դուրս բերելու թույտվություն տրամադրող կնիքներ, փոխանցում է lenta.ru-ն:        

Նախորդ հոդվածը‘ԶԼՄ. Չի բացառվում Թուրքիայի վարչապետի որդու առնչությունը կոռուպցիային’
Հաջորդ հոդվածը‘Էթիկայի հանձնաժողովի նախագահ է ընտրվել Սիրանույշ Սահակյանը. Panorama’