‘Դատախազությունը չի մեկնաբանում Պերմյակովին ՌԴ ռազմաբազայում դատելու մասին տեղեկությունները’

906

Интерфакс-ի իրազեկ աղբյուրները հայտնում են, որ Գյումրի քաղաքում յոթ հոգանոց ընտանիքի անդամների սպանության մեջ մեղադրվող ռուսաստանցի զինծառայող Վալերի Պերմյակովի դատավարությունը կկայանա Հայաստանում, ռուսաստանյան ռազմաբազայի կայազորային ռազմական դատարանում:

Պարբերականի զրուցակիցներից մեկի խոսքով՝ նման որոշում է կայացվել Հայաստանի հյուսիսում տեղակայված ռազմակայանի կարգավիճակի վերաբերյալ երկկողմ պայմանագրի հիման վրա: Интерфакс-ի մեկ այլ աղբյուր հաղորդել է, թե կողմերը նաև քննարկում են համատեղ մեղադրանքը՝  ըստ ռուսաստանյան օրենսդրության:

ՀՀ Դատախազության հասարակայնության հետ կապերի բաժնից iLur.am-ին տեղեկացրեցին, որ Պերմյակովի գործի վերաբերյալ պաշտոնական տեղեկատվություն հրապարակվում է միայն դատախազության կայքում՝ հաղորդագրության տեսքով, եւ Интерфакс-ի տեղեկությունները ենթակա չեն մեկնաբանության: Ըստ էության, դատախազությունը ո՛չ հերքեց, ո՛չ էլ հաստատեց Պերմյակովին ռուսաստանյան ռազմաբազայի ռազմական դատարանում դատելու մասին Интерфакс-ի հրապարակումը:

Նախորդ հոդվածը‘Այսօր քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանի ծննդյան օրն է’
Հաջորդ հոդվածը‘Արամ Մանուկյան. Այսպիսի ստերով չի կարելի կերակրել հասարակությանը (տեսանյութ)’