‘Դատախազությունը Վերահսկիչ պալատից լրացուցիչ նյութեր է պահանջել’

1537

Գլխավոր դատախազությունը երկուշաբթի օրը դիմել է Վերահսկիչ պալատին՝ լրացուցիչ նյութեր տրամադրելու համար: 

Ըստ «Ազատություն» ռադիոկայանի, Հայաստանի գլխավոր դատախազի խոսնակ Սոնա Տռուզյանը հայտնել է, որ դատախազությունը պահանջել է այն նյութերը, որոնք Վերահսկիչ պալատի տարեկան հաշվետվության մեջ արձանագրված գնահատականների եւ եզրակացությունների համար հիմք են հանդիսացել: Տռուզյանի փոխանցմամբ` առաջիկա օրերին ուսումնասիրությունների նախնական արդյունքների մասին տեղեկատվություն կտրամադրեն:

Հունիսի 29-ին նախագահական նստավայրում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ Սերժ Սարգսյանը կշտամբել է գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին՝ նշելով, որ դատախազությունը պարտավոր է  վարույթ հարուցել չարաշահումների վերաբերյալ հրապարակումների պահից իսկ՝ առանց սպասելու, որ ՎՊ-ը գործերը կուղարկի դատախազություն:  

 

Նախորդ հոդվածը‘Արտաքին պարտքն աճում է’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ-ն լրտեսել է առնվազն 38 երկրների դեսպանատներ’