‘Դատախազությունը 7 նյութ ուղարկել քննչական մարմիններին’

1251

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ վերահսկիչ պալատի` 2012թ. տարեկան հաշվետվության ուսումնասիրության արդյունքում 2013թ. սեպտեմբերի 19-ի դրությամբ 7 նյութ ուղարկվել է քննչական մարմիններին, որոնցից 6-ը՝ կառավարությանն առընթեր ոստիկանության քննչական գլխավոր վարչություն, իսկ մեկը` Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչություն` օրենքով սահմանված կարգով ընթացք տալու համար:

Ոստիկանության քննչական գլխավոր վարչություն են ուղարկվել հետևյալ նյութերը.

-Հայաստանի Հանրապետությանը տրամադրված օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների վարկային, դրամաշնորհային և ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին «Կրթական ծրագրերի կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ պետական հիմնարկի կողմից կատարված ծրագրերի նկատմամբ իրականացված վերահսկողության արդյունքների վերաբերյալ,

-ՀՀ կրթության և գիտության նախարարությունում «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) բարեփոխումներ» ծրագրի շրջանակներում ուսումնական հաստատությունների հիմնանորոգման, գույքի և սարքավորումների ձեռք բերման, հանրակրթական ուսուցման (Աշտարակի, Վաղարշապատի թիվ 10, Մասիսի թիվ 5, Սևանի Խ.Աբովյանի, Վանաձորի թիվ 17, Գյումրու թիվ 42, թիվ 45, Հրազդանի թիվ 13, Եղեգնաձորի և Դիլիջանի ավագ դպրոցներ), համակարգչային և ինտերնետային կապի ծառայություններ ծրագրերի ուղղությամբ ՀՀ պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործման և բյուջետային մուտքերի ապահովման, ինչպես նաև պետական սեփականության կառավարման և օգտագործման նկատմամբ իրականացված վերահսկողության արդյունքների վերաբերյալ,

-Հայաստանի Հանրապետությանը տրամադրված օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների վարկային, դրամաշնորհային և ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին «Ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից կատարված ծրագրերի նկատմամբ իրականացված վերահսկողության արդյունքների վերաբերյալ,

-ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունում պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորգման, ավտոճանապարհների պահպանման և շահագործման, հեռահաղորդակցության և կապի կանոնակարգման ծառայությունների, ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հատկացված միջոցների օգտագործման ծրագրերի ուղղությամբ ՀՀ պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործման և բյուջետային մուտքերի ապահովման, ինչպես նաև պետական սեփականության կառավարման և օգտագործման նկատմամբ իրականացված վերահսկողության արդյունքների վերաբերյալ,

-Հայաստանի Հանրապետությանը տրամադրված օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների վարկային, դրամաշնորհային և ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին «Տրանսպորտի ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից կատարված ծրագրերի նկատմամբ իրականացված վերահսկողության արդյունքների վերաբերյալ,

-Հայաստանի Հանրապետությանը տրամադրված օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների վարկային դրամաշնորհային և ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին «Արփա-Սևան» թունելի վերականգնման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից կատարված ծրագրերի նկատմամբ իրականացված վերահսկողության արդյունքների վերաբերյալ:

ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչություն՝ 

-ՀՀ պետական բյուջեից ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը հատկացված միջոցների օգտագործման և բյուջետային մուտքերի ապահովման, ինչպես նաև պետական սեփականության կառավարման և օգտագործման նկատմամբ իրականացված վերահսկողության արդյունքների վերաբերյալ

Գլխավոր դատախազություն

 

Նախորդ հոդվածը‘Սոնգը ձմռանը ցանկանում է հեռանալ «Բարսելոնայից»’
Հաջորդ հոդվածը‘Ադրբեջանի իշխանությունները արտասահմանցի մասնագետների միջոցով լրտեսում են քաղաքական ակտիվիստներին’