‘Դատական կարգադրիչները դեռ չեն ստացել հունվարի աշխատավարձը. «ՉԻ»’

1081

«Չի» տեղեկություններով՝ Արդարադատության նախարարության դատական կարգադրիչները դեռևս չեն ստացել հունվար ամսվա աշխատավարձերը։

«ՉԻ» լրագրողը երեկ փորձել է ՀՀ դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արսեն Բաբայանից այս խնդրի շուրջ պարզաբանում ստանալ։ Ի պատասխան վերջինս նշել է. «Եղել են ֆինանսական աշխատանքային խնդիրներ՝ կապված հաշվարկների հետ, սակայն երեկվա դրությամբ բոլորի աշխատավարձերը արդեն փոխանցված են»։

 «ՉԻ» դիտարկմանը, թե այսօր (երեկ) էլ են աշխատակիցները դժգոհել, որ իրենց քարտային հաշվին դեռ գումար չի փոխանցվել, Բաբայանը նշել է, որ նույն օրը, մինչև 18.00-ի սահմանները բոլորը կստանան իրենց գումարները։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նախորդ հոդվածը‘ԱԺ-ն 3 ամսում «պատիվ տալու» վրա ծախսել է 28 հազար դոլար. «Ժամանակ»’
Հաջորդ հոդվածը‘Կուտակային կենսաթոշակային համակարգը հասնում է Արցախ. «Ժողովուրդ»’