‘Դատական կարգադրիչների պետի նախկին տեղակալը կամավոր ներկայացել է նախաքննական մարմնին’

832

ՀՀ դատական դեպարտամենտի մի խումբ ղեկավար աշխատողների կողմից ՀՀ պետական բյուջեի նույն ծառայությանը հատկացված գումարներից պաշտոնական կեղծիքների և խարդախության միջոցով առանձնապես խոշոր չափերի գումարներ հափշտակելու փաստի առթիվ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական գործով հետախուզման մեջ գտնվող, մեղադրյալ, ՀՀ դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության պետի նախկին տեղակալ Գեղամ Գրիգորյանը, որը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 314 հոդվածով, 2013թ. դեկտեմբերի 3-ին ինքնակամ ներկայացել է նախաքննական մարնին: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված կալանավորումը: Այս մասին հաղորդում է Գլխավոր դատախազության կայքը:

Նախորդ հոդվածը‘Կուտակային կենսաթոշակի դեմ նախաձեռնությունն այսօր կրկին բողոքի ակցիա կանցկացնի’
Հաջորդ հոդվածը‘Երևանի տիկնիկային թատրոնը Բուխարեստում կներկայացնի «Երնքից ընկած հեքիաթը»’