Դատապարտել են իսրայելցի նախարարի հայտարարությունը

268

Իսրայելի ֆինանսների նախարար Բեցալել Սմոտրիչը, որը նաև իշխող դաշինքի մեջ մտնող «Կրոնական սիոնիզմ» կուսակցության առաջնորդն է, մարտի 19-ին ելույթ է ունեցել Փարիզի հրեական համայնքի կազմակերպած մասնավոր միջոցառմանը և հայտարարել է, թե պաղեստինցի ժողովուրդ գոյություն չունի, իսկ միակ իսկական պաղեստինցիներ պետք է համարել միայն հրեաներին։

Ըստ Սմոտրիչի՝ այնպիսի հասկացություն, ինչպիսին պաղեստինցի ժողովուրդն է, ըստ էութjան՝ գոյություն չունի, այդ ազգությունը արաբ ակտիվիստների հորինածն է, որոնք հանդես են եկել  19-րդ դարավերջին սկսված՝ հրեա վերաբնակիչների զանգվածային վերադարձի դեմ իրենց պատմական հայրենիքը։

Ինդոնեզիայի արտաքին գործերի նախարարությունը, ինչպես նաև մի քանի արաբական երկրներ, այդ թվում՝ Արաբական Միացյալ Էմիրաթները, Հորդանանը և Եգիպտոսը, որոնց հետ Իսրայելը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել, դատապարտել են իսրայելցի նախարարի խոսքը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՄեդվեդև․ ՌԴ նախագահին արտերկրում ձերբակալելը հավասարազոր է պատերազմ հայտարարելուն
Հաջորդ հոդվածըՀնդկաստան․ Ընդդիմության առաջնորդը դատապարտվել է երկու տարվա կալանքի