‘Դատապարտյալին թույլատրվում է իր հաշվին ուղարկել ծանրոցներ’

832

Դատապարտյալն իրավունք ունի հաղորդակցվել արտաքին աշխարհի հետ, այդ թվում՝ նամակագրություն վարել,  տեսակցություններ ունենալ, օգտվել հեռախոսակապից, ինչպես նաև  գրականությունից և հնարավոր լրատվական միջոցներից: Այդ մասին «Փաստինֆո»-ին տեղեկացրել է ՀՀ ԱՆ ՔԿՎ կազմ-վերլուծական իրավական և միջազգային հարաբերությունների բաժնի պետի տեղակալ Տիգրան Սահակյանը:

«Ուղղիչ հիմնարկի վարչակազմն ստեղծում է համապատասխան պայմաններ՝ ընտանիքի և արտաքին աշխարհի հետ դատապարտյալի կապն ապահովելու նպատակով: Այդ նպատակով ուղղիչ հիմնարկում գործում են կարճատև և երկարատև տեսակցությունների սենյակներ, կապի հնարավոր միջոցների հանգույցներ, լրատվական միջոցներից օգտվելու հնարավոր պայմաններ:

Դատապարտյալին թույլատրվում է ստանալ և իր հաշվին ուղարկել ծանրոցներ, հանձնուքներ կամ փաթեթներ, առանց սահմանափակման կատարել և ստանալ դրամական փոխանցումներ, ինչպես նաև իր  հաշվին վարել նամակագրություն՝ առանց նամակների հեռագրերի թվի սահմնափակման», — ասաց Սահակյանը:

Նախորդ հոդվածը‘Բնապահպանության նախարարությունը «Խոսրովի անտառ»-ի համար նոր ղեկավար է փնտրում’
Հաջորդ հոդվածը‘Առաջիկայում կուսումնասիրվեն վառելիքի, ավիացիայի և դեղորայքի շուկաները’