‘Դատապարտյալ. Պարգև սրբազանը ոչ մի բանով չի տարբերվում Կճոյանից. «ՉԻ»’

1936

«ՉԻ»-ի հետ զրույցում կալանավայրից թերթի հետ կապ հաստատած դատապարտյալ Հարություն Դրիգոն մի քանի դրվագ է պատմել իր և Պարգև սրբազանի փոխհարաբերությունների մասին: Ներկայացնում ենք Հարություն Դրիգոնի պատմությունից մի հատված.

«Ես կարող եմ Ձեզ ուղարկել Պարգև սրբազանի բիզնեսների վերաբերյալ փաստեր, նա բիզնեսմեն է, ինչ տերտեր։ Որպեսզի իմ 70 հազար դոլար պարտքը հետ չտար, նա իմ գլխին սարքեց։ «Գինդ» տպարանի սեփականատերը՝ Կարեն Ավետյանը, մժեղ է, որ կարողանար ինչ-որ բան սարքեր իմ գլխին։ Նա ոչ մի բան է։ Ես ապացույց ունեմ, որ Պարգև սրբազանն է զանգել գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին։ Հենց Աղվան Հովսեփյանն է խառնվել էս գործին, թե չէ էս գործն էսպես չէր լինի։ Ավտոմատ երևում է ամեն ինչ։ Իմ ճակատագրի խեղման, իմ չորս տարիների անազատության, իմ փողերի «քցման» մեղավորը Պարգև սրբազանն է, ով տերտերի վեղարի տակ թաքնվել է ու ինչ ասես անում է։ Բիզնեսով է զբաղվում։ Ինքը ոչ մի բանով չի տարբերվում Կճոյանից։ Իմ գործն էլ ոչ մի բանով չի տարբերվում վարչապետ Տիգրան Սարգսյանի ու Կճոյանի օֆշորային սկանդալից։ Տարբերությունն այն է, որ այդ զույգի կողմից «քցված» գործարար Փայլակ Հայրապետյանի բախտը բերել է, որ դրսում է՝ ազատության մեջ, որ իրեն մենակ «քցել» են, բայց չեն զրկել ազատությունից։ Իսկ իմ բախտր չի բերել՝ ես համ անազատության մեջ եմ, համ էլ ինձ «քցել» են», «ՉԻ»-ի հետ զրույցում ասաց կալանավայրից մեզ հետ կապ հաստատած դատապարտյալ Հարություն Դրիգոն ։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նախորդ հոդվածը‘Ապրիլի 1-ից դրոշմապիտակներ կկիրառվեն բազմաթիվ ապրանքների համար. «ՀԺ»’
Հաջորդ հոդվածը‘Կառավարությունը հրաժարվել է «Ucom»-ի ծառայություններից. «Հրապարակ»’