‘Դատավորը կոկաինի տերևի օգնությամբ Բոլիվիայի նախագահին նոր ժամկետ է գուշակել’

790

Բոլիվիայի սահմանադրական դատարանի դատավոր Գուալբերտո Կուսին կոկայի տերևների օգնությամբ նոր ժամկետ է գուշակել նախագահ Էվո Մորալեսի համար: Այդ մասին հայտնել է լատինամերիկյան La Nacio՛n պարբերականը: Կուսիի խոսքերով՝ կոկան ցույց է տվել, որ Մորալեսը կհաղթի ընտրություններում, որոնք կայանալու են 2014 թ. հոկտեմբերին: Սակայն այնուհետև Բոլիվիայի ժողովուրդը դավաճանելու է նախագահին, և նա չի կարողանալու ավարտին հասցնել իր նախագահական ժամկետը, նախազգուշացրել է դատավորը:

Կուսին  այմարա ցեղի հնդկացի է, և այդ ցեղի համար գուշակության այդ ձևն ավանդական է: 2012 թ. նա խոստովանել էր, որ երբեմն դիմում է կոկաինի օգնությանը, քանի որ որպես դատավոր՝ ստիպված է լինում դժվար որոշումներ կայացնել: Բացի գուշակությունից՝ Բոլիվիայի շատ բնակիչներ ավանդաբար կոկայի տերևներ են ծամում, ինչը թմրանյութի ազդեցություն է գործում:

Էվո Մորալեսը Բոլիվիայի նախագահի պաշտոնն զբաղեցնում է 2006 թվականից: 2009-ին նա երկրոդ ժամկետի համար վերընտրվել է այդ պաշտոնում՝ այն բանից հետո, երբ երկրի սահմանադրության մեջ համապատասխան փոփոխություններ են արվել: Ինչպես և Կուսին՝ Մորալեսը նույնպես այմարա ցեղից է, փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ դեսպան. «Ուկրաինայի եվրաինտեգրացման հարցն արգելակելու՝ Ռուսաստանի փորձերն անընդունելի են»’
Հաջորդ հոդվածը‘ՀԱՊԿ խաղաղապահները կարող են մասնակցել գործողությունների՝ իրենց պատասխանատվության գոտուց դուրս’