‘Դատավորները դժգոհ են և վիրավորված ՍԴ դատավորների թոշակի բարձրացումից «Ժողովուրդ»’

1384

Ազգային ժողովի փետրվարի 4-ին ընդունած օրենքների համաձայն՝ ՍԴ անդամների կենսաթոշակը կբարձրանա մինչև 450-500 հազար դրամ։ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի լոբբինգով ընդունված այս փոփոխությունն առաջացրել է ՀՀ դատական համակարգի գրեթե բոլոր ներկայացուցիչների զայրույթը։

 Օրինակ՝ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր Վարուժան Աբելյանը «Ժողովուրդ»-ին վրդովված հայտնել է. «Ես շատ դժգոհ եմ ու վիրավորված, ինչո՞ւ մեզ խաբեցին։ Անգամ թոշակի գնալուց հետո մենք իրավունք չունենք ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվել, ասում են՝ թոշակը կկտրեն։ Լավագույն դեպքում պետք է փաստաբանություն անենք։ Այսինքն՝ ուղարկում են մեռնելո՞ւ։ Սենց բան կլինի»,–ասել է դատավորը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նախորդ հոդվածը‘Երկու ոստիկան է ձերբակալվել խոշոր չափի կաշառք ստանալու պահին’
Հաջորդ հոդվածը‘Յուրիկ Վարդանյանը՝ վարչապետի հայտարարության մասին. «լուրջ բան չկա» («Հրապարակ»)’