‘Դատավորները չեն կաշառվում. Դատավոր :) (մամուլ)’

1137

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է, թե ՄԻՊ Կարեն Անդրեասյանը ցեխ է շպրտել դատական համակարգի ուղղությամբ՝ հրապարակելով թվեր, թե դատավորները որքան կաշառք են վերցնում: «Միանշանակ համաձայն չեմ այդ զեկույցի հետ ու բացատրեմ, թե ինչի համար։ Ուրեմն դա, ըստ էության, հաղորդում է հանցագործության մասին, եթե ինքն այդքան ինֆորմացված է, թող գնա դատախազություն։ Ու այդ դեպքում թող քննեն ու ասեն՝ դա համապատասխանում է իրականությանը, թե ոչ։ Եթե համապատասխանում է իրականությանը, մեղավորներին կպատժեն, եթե չի համապատասխանում, իրեն կդատեն սուտ մատնության համար»։ Ըստ Ռ. Վարդազարյանի՝ դատավորները չեն կաշառվում. «Ես չգիտեմ որևէ դեպք, երբ դատավորը կաշառվում է, եթե որևէ մեկը նման բան գիտի, պետք է հայտարարություն տա, ու նրան պետք է այդ մարդու հետ դատեն կաշառք վերցնելու համար»»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նախորդ հոդվածը‘Մի ուշագրավ գրառում «Հայռուսգազարդի» կայքում՝ գազի գնի մասին. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘«Երկնքից երեք խնձոր ընկավ» մրցույթի հաղթող կարող է դառնալ Տիգրան Սարգսյանը. Մամուլ’