‘Դատավոր Եվա Դարբինյան. «Աստված տա, ձեր կարգավիճակը փոխվի» (տեսանյութ)’

3324

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Վերաքննիչ քրեական դատարանը դատավոր Եվա Դարբինյանին նախագահությամբ հրաժարվեց քննության առնել Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստ քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանի փաստաբան Մուշեղ Շուշանյանի միջնորդությունը՝ փոխել Առաքելյանի նկատմամբ խափանման միջոցը:

Դարբինյանը տուժող Շահեն Հարությունյանի հարցաքննությունից անմիջա պես հետո հայտարարեց, որ դատաքննությունն ավարտված է եւ առաջարկեց կողմերին նախապատրաստվել եզրափակիչ ճառերի փուլին: Տիգրան Առաքելյանը վրդովվեց դատարանի նման կեցվածքից եւ հայտարարեց, որ հրաժարվում է օգտվել համաներումից:

Դահլիճի «ամո՛թ» վանկարկումների ներքո դատարանը առանց որեւէ հայտարարություն անելու բառացիորեն փախավ դահլիճից: մի քանի րոպե անց վերադառնալուց հետո Եվա Դարբինյանը հայտարարեց, որ եզրափակիչ ճառեր համար կողմերին երկու օր է տալիս եւ հաջորդ նիստը նշանակեց հոկտեմբերի 11-ին:

Դահլիճն այս հայտարարությունը եւս դիմավորեց բողոքի վանկարկումներով:

Ի դեպ, նիստի ընթացքում, երբ Տիգրան Առաքելյանը կոչ արեց մեղադրող դատախազին հոդաբաշխ խոսել, դատավոր Դարբինյանը դիտողություն արեց՝ «բացի իրավունքներից, ունեք նաեւ պարտականություններ, տվյալ դեպքում` ձեզ դատարանում պատշաճ պահելու պարտականությունը»:
«Ես ամբաստանյալ չեմ: Ու պարտավոր չեմ` շինծու մեղադրանքով երկուսուկես տարի բանտում լինել», — հակադարձեց Տիգրանը:
«Բայց դուք հիմա այդ կարգավիճակում եք: Տա Աստված` առաջիկայում ձերկարգավիճակը փոխվի…», — ասաց դատավորը:
«Չտա’ Աստված, տա օրենքը», — դատավորին ուղղեց «ամբաստանյալը»:

«Լավ, օրենքը տա», — համաձայնեց Եվա Դարբինյանը:

Նախորդ հոդվածը‘Գազի համաձայնագիրը Արամ Մանուկյանի մոտ է. Ի՞նչ տարօրինակություններ կան այնտեղ ‘
Հաջորդ հոդվածը‘Ռաֆայել Նազարյան. «Հարգում ենք, բայց չենք վախում մրցակցից» (տեսանյութ)’