‘Դատարանը անփոփոխ է թողել Լեւոն Հայրապետյանի խափանման միջոցը’

835

Մոսկվայի դատարանը անփոփոխ է թողել հայազգի գործարար Լեւոն Հայրապետյանի խափանման միջոցը: Միեւնույն ժամանակ դատարանը մերժել է գործարարի փաստաբանի միջնորդությունը՝ Հայրապետյանին ազատ արձակելու վերաբերյալ: Նշենք, որ «Բաշնեֆթ»-ի գործով մեղադրվող Լեւոն Հայրապետյանը ազատ Էր արձակել հետաքննչական մեկուսարանից հոկտեմբերի 10-ին եւ փոխադրվել էր տնային կալանքի: Փոխանցում է «Ռիա նովոստի»-ն:

Հետաքննությունը Հայրապետյանին մեղադրում Է 2009 թվականի ապրիլին Ուրալ Ռահիմովի կողմից «Սիստեմա» արդյունաբերական ֆինանսական կորպորացիայի կառույցներին «Բաշնեֆթ»-ի վաճառքին մեղսակից լինելու մեջ, որը Ռահիմովը գլխավորում Էր երեք տարի:

Հայրապետյանին մեղադրանքներ են առաջադրվել փողերի հափշտակման եւ լվացման համար: Այդ գործի շրջանակներում դատարանի կողմից կալանվել Է «Բաշնեֆթ»-ի բաժնետոմսերի՝ 300 մլն ռուբլի գումարի փաթեթ:

Նախորդ հոդվածը‘Պրոֆեսոր Աուրոնը քննադատեց Իսրայելի նախագահին՝ Հայոց ցեղասպանությունը ջարդ անվանելու համար’
Հաջորդ հոդվածը‘Ալեք Մանուկյան փողոցի սրճարաններից մեկի մոտ նռնակ է հայտնաբերվել’