‘Դատարանը արդարացրեց իշխանությունների տապալման կոչ անելու համար մեղադրվող 76-ամյա Արտակ Գաբրիելյանին’

1070

Այսօր Ավան եւ Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը արդարացրեց Արտակ Գաբրիելյանին: «Տարիներ առաջ Առաջին ատյանի դատարանի վճռից հետո ես դիմել էի վերաքննիչ եւ վճռաբեկ դատարաններ, որոնք անփոփոխ էին թողել սկզբնական վճիռը, ինչից հետո որոշեցի դիմել Եվրոպական դատարան»,- iLur.am-ի հետ զրույցում նշեց նա՝ հավելելով, որ գործը քննելուց հետո` 8 տարի անց Եվրադատարանը վճռել էր, որ Հայաստանի դատական ատյանները չեն իրականացրել հավասար քննություն, ինչպես նաեւ օբյեկտիվ դատավարություն տեղի չի ունեցել: Դրանից հետո Գաբրիելյանը կրկին դիմել էր առաջին ատյանի դատարան՝ իրեն արդարացնելու պահանջով:

Հիշեցնենք, որ 2004 թվականին Արտակ Գաբրիելյանը ձերբակալվել էր հանրահավաքի թռուցիկներ բաժանելու ժամանակ եւ դատապարտվել 1 տարի ազատազրկման, որից հետո պայմանականորեն ազատ էր արձակվել: Նա մեղադրվում էր իշխանությունների տապալման կոչ անելու համար: Մինչ դատարանի որոշումը՝ նա 2 ամիս գտնվել է կալանքի տակ:

iLur.am-ի հետ զրույցում Արտակ Գաբրիելյանը մանրամասնեց իրողությունը՝ նշելով, որ 2004-ին դատարանում ցուցմունք տված բոլոր վկայությունները շինծու էին, եւ ձերբակալությունը կատարվել էր միայն քաղաքական նկատառումներով:

 

Նախորդ հոդվածը‘Խամես Ռոդրիգեսը հաջողությամբ անցավ բուժզննումը’
Հաջորդ հոդվածը‘ԼՂՀ ԱԺ հայտարարությունը Լևոն Հայրապետյանի ձերբակալության կապակցությամբ’