Դատարանը կալանավորել է բանաստեղծուհուն՝ օտար պետության հետ համագործակցության համար

243

Մոսկվայի Լեֆորտովյան դատարանը կալանավորել է Չիտայից բանաստեղծուհի, լրագրող  Նիկա Նովակին՝ օտար պետության հետ համագործակցության մեղադրանքով։

«Նովակը մեղադրվում է ՌԴ ՔՕ 275․1 հոդվածով (օտար պետության, միջազգային կամ արտասահմանյան կազմակեպության հետ գաղտնի համագործակցություն), որը նախատեսում է մինչև ութ տարվա ազատազրկում»։

Հաղորդագրության մեջ Նովակը նշվում է որպես «օտարերկրյա կազմակերպության ներկայացուցիչ», թե ո՛ր կազմակերպության՝ չի նշվում։ Ինչպես ճշտել է «Զգուշացեք, նորություններ են» ալիքը, գործը «գաղտնի» կնիքի տակ է, և ոչ մի մանրամասն չի հրապարակվում։

Գործի հետաքննությամբ զբաղվում է Ռուսաստանի ԱԴԾ-ն, դատական նիստն անցել է փակ ռեժիմով։

Նովակը Չիտայում գործող «Օժտվածները» բանաստեղծական ակումբի հիմնադիրն է։ Ակումբում պարբերաբար երաժշտական-բանաստեղծական երեկոներ են կազմակերպվում։ Նովակը նաև պարբերաբար մասնակցել է բարեգործական միջոցառումների՝ նվիրված անտուն կենդանիներին։ Նախկինում աշխատել է Չիտայի տարբեր լրատվամիջոցներում։

Նախորդ հոդվածըՃապոնիան պատժամիջոցներ է սահմանել ՀԱՄԱՍ-ի ղեկավարության դեմ
Հաջորդ հոդվածըՀարավային Կորեան ևս 682 ապրանքի մատակարարում կսահմանափակի ՌԴ