Դատարանը կալանք է դրել նախկին նախագահի ունեցվածքի վրա

504

Կիևի դատարանը կալանք է դրել Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պոռոշենկոյի ողջ ունեցվածքի, այդ թվում՝ բնակարանների, հողամասերի և մասնավոր ընկերություններում նրան պատկանող բաժնետոմսերի վրա։

Դա արվել է ուկրաինական դատախազության խնդրանքով, որը Պոռոշենկոյին կասկածում է պետական դավաճանության և ահաբեկչությանը նպաստելու մեջ՝ Դոնբասում ռուսաստանամետ անջատականների վերահսկողության տակ գտնվող շրջաններից ածուխի անօրինական մատակարարումների գործով։

Կալանքի վերաբերյալ որոշումը կայացվել է հունվարի 6-ին։ Որոշման ամբողջական տեքստը հրապարակվելու է հունվարի 14-ին, սակայն այն «ենթակա է անհապաղ կատարման»։

Պոռոշենկոն դեկտեմբերի 17-ից արտասահմանում է, բայց մտադիր է վերադառնալ հայրենիք հունվարի 17-ին։

«Ես նրա համար չեմ վերադառնում, որ պաշտպանվեմ նախագահ Վլադիմիր Զելենսկուց, այլ նրա համար, որ Ուկրաինան պաշտպանեմ անիրազեկ ղեկավարությունից և արտաքին ագրեսիայից։ «Կանաչ» գողամոլներից, որոնք փորձում են ավտորիտար ռեժիմ կառուցել և խեղդել ընդդիմությանը, ինչպես դա տեղի է ունեցել Բելառուսում, Ռուսաստանում և Ղազախստանում։ Եվ ինչը Յանուկովիչը ապարդյուն փորձում էր անել Ուկրաինայում»,- Facebook-ում գրել է Պոռոշենկոն։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԼուկաշենկոն ղազախ ցուցարարներին խորհուրդ է տալիս
Հաջորդ հոդվածըՂրղզստանն էլ կողմնորոշվեց