‘Դատարանը կասեցրել է կոռուպցիայի գործի քննությունը, որով անցնում էր Սարկոզին’

955

Փարիզի վերաքննիչ դատարանը կասեցրել է աղմկալի կոռուպցիոն գործի քննությունը, որի անմիջական մասնակիցներից մեկը Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին է: Այդ մասին չորեքշաբթի հաղորդել է France-Presse գործակալությունը:

Դատարանի աղբյուրների տեղեկությունների համաձայն՝ համապատասխան որոշում երեկ կայացրել է փարիզյան դատարանի քննչական պալատի ղեկավարը: Ընդ որում՝ Սարկոզիի և  նույնպես կոռուպցիայի մեջ կասկածվող նրա փաստաբանի՝ Տիերի Էրզոգի վրայից չեն հանվել բոլոր մեղադրանքները:

Սարկոզիի և Էրզոգի նկատմամբ քրեական հետաքննությունն սկսվել է հուլիսին, երբ նրանց կոռուպցիայի, ազդեցության չարաշահման և ծառայողական գաղտնիքի հրապարակման պաշտոնական մեղադրանք է ներկայացվել, փոխանցում է ИТАР-ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Անհայտ ահաբեկչական խմբավորումը սպառնում է ԻՊ-ի դեմ դաշինքի մասնակից եվրոպական պետություններին’
Հաջորդ հոդվածը‘Տարերքը կրկին փոթորկվում է Աջարիայում’