Դատարանը կքննարկի Բրեյվիքի վաղակետ ազատման դիմումը

475

Երեքշաբթի դատարանը Նորվեգիայում նիստ է անցկացնում ահաբեկիչ Անդերս Բրեյվիքի վաղակետ պայմանական ազատման հարցով, հաղորդել է РИА Новости-ն՝ հղում անելով տեղական լրատվամիջոցներին։

Բրեյվիքն օգտվել է հանցագործություն կատարելուց տասը տարի անց վաղակետ-պայմանական ազատման դիմում ներկայացնելու իր իրավունքից։ Իշխանությունների կարծիքով, սակայն, նա, առաջվա պես, վտանգ է ներկայացնում հանրությանը։

Դրանից առաջ ահաբեկչության մեջ մեղադրված Բրեյվիքը վաղակետ ազատվելու դիմում էր ներկայացրել, սակայն դատախազությունը դեմ էր եղել և նրան նոր մեղադրանք էր ներկայացրել։ Այդ կապակցությամբ նրա դիմումը հիմա դատարանն է քննելու։

2011 թ․ Բրեյվիքը ահաբեկչական գործողություններ էր կատարել, որոնց զոհ էր դարձել 77 մարդ, հիմնականում՝ անչափահասներ։ Նրա կազմակերպած պայթյունի հետևանքով Օսլոյի կենտրոնում զոհվել էր ութ մարդ։ Նույն ժամանակ նա մեկնել էր Ուտոյա կղզում գտնվող երիտասարդական ճամբար, որտեղ սպանել էր 69 հոգու։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըՆախագահի թեկնածուն տուգանվել է ռասայական ատելություն հրահրելու համար
Հաջորդ հոդվածըՋրականից հայտնաբերվել է ևս մեկ աճյուն