‘Դատարանը հանել է Բենզեմայի և Վալբուենայի շփման վրա դրված արգելքը’

1049

Հետաքննիչ դատարանը, որը զբաղվում է «Լիոնի» կիսապաշտպան Մատյո Վալբուենայի շանտաժի գործի քննությամբ, հանել է արգելքը, ըստ որի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման չէր կարող շփման մեջ գտնվել Վալբուենայի հետ: Այս մասին հաղորդում է AP-ը:

Այժմ Բենզեման կարող է հանդիպել Վալբուենայի հետ, բայց նրան դեռևս արգելված է շփվել այս գործի հետ կապված մյուս մարդկանց հետ:

Բենզեման խոստովանել է, որ մանկության ընկերոջ խնդրանքով խոսել է Վալբուենայի հետ ինտիմ բնույթի տեսանյութի մասին: «Ռեալի» հարձակվողին շանտաժի գործում մասնակցություն ունենալու մեղադրանք էր ներկայացվել: Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի որոշմամբ Բենզեման ժամանակավորապես հեռացվել է Ազգային հավաքականից:

Նախորդ հոդվածը‘Whoscored. Մխիթարյանը՝ «Բորուսիա Դ.» — «Պորտու» խաղի լավագույն ֆուտբոլիստ’
Հաջորդ հոդվածը‘Մխիթարյան. «Տուխելի օրոք «Բորուսիան» հարձակվողական ֆուտբոլ է խաղում»’