‘Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ ‘

858

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Վերաքննիչ քրեական դատարանում մեկնարկել է Հայ ազգային կոնգրեսի 4 ակտիվիստների գործով դատավարությունը:

Պաշտպանական կողմը նաեւ միջնորդություն է ներկայացրել գործով որպես տուժող անցնող ոստիկան Տիգրան Ավետիսյանի նկատմամբ կրկնակի դատաբժշկական փորձաքննություն կատարելու, քանի որ քթի կոտրվածքը ֆիքսող ռենտգեն-լուսանկարը բացակայում է, և կասկածելի է, թե արդյո՞ք նա իրոք ստացել է բազմաբեկոր կոտրվածք, և երբ է ստացել: Ավելին, ցուցմունքում Տիգրան Ավետիսյանը նշել է, որ մեկ-երկու րոպե է գտնվել ոստիկանական բաժանմունքում, այնինչ ոստիկանության պատրաստած տեսանյութում երևում են կադրեր, որտեղ տուժողը չորս ժամ հետո գտնվել է բաժնում: Դատարանը գնաց խորհրդակցական սենյակ: 

Նախորդ հոդվածը‘ՀԱԿ ակտիվիստների դատ. Սուտ ցուցմունք տված ոստիկանին նորից կդատակոչեն ‘
Հաջորդ հոդվածը‘Telegraph. ԱԴԾ-ն պատրաստվում է գաղտնալսել Սոչիի օլիմպիադայի հյուրերին’