Դատարանը հրաժարվել է չեղարկել Գալկինի օտարերկրյա գործակալի կարգավիճակը

451

Մոսկվայի դատարանը մերժել է հեռուստահաղորդավար Մաքսիմ Գալկինի հայցն ընդդեմ ՌԴ արրդարադատության նախարարության՝ օտարերկրյա գործակալի կարգավիճակը չեղարկելու պահանջով։

Գալկինի ներկայացուցիչը դատարանում հայտարարել է, որ արտիստը քաղաքական գործիչ չէ, իսկ օտարերկրյա գործակալի կարգավիճակը խախտում է նրա խոսքի ազատության և խտրականության չենթարկվելու իրավունքները։

«Ոչ ոք չի որոշում նրա ելույթների թեմաները, դա քաղաքական սատիրա է, նա խոսում է այն թեմաներից, որոնք հուզում են իրեն։ Նրա անձնական կարծիքը չի կարող քաղաքական գործունեություն լինել»,- ասել է իրավաբանը։

Արդարադատության նախարարության ներկայացուցիչը հայտարարել է, որ դերասանի տեղադրած նյութերը բացահայտում են նրա քաղաքական գործունեությունը։ Այդ տեղեկությունները ՌԴ ՆԳՆ գլխավոր վարչությանը տրամադրել է նաև Ռոսկոմնադզորը։ Գերատեսչության ներկայացուցիչը հավելել է, որ Գալկինը օտարերկրյա ազդեցության տակ է գտնվում։ Դատարանում ցուցադրվել են Գալկինի տեսանյութերը սոցիալական ցանցերից, որոնցում նա դատապարտում է Ռուսաստանի քաղաքականությունը և «հատուկ ռազմական գործողության» անցկացումը, նաև նրա ելույթները քաղաքական թեմաներով։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՈՒԱԾ-ը կալանք է դրել Մեդվեդչուկի կնոջ 20 մլն դոլար ակտիվի վրա
Հաջորդ հոդվածըԳիշերային հարձակում Կիևի վրա