‘Դատարանը մերժել է «ԱՈՒՄ Սինրիկյո» աղանդի առաջնորդի միջնորդությունը’

853

Տոկիոյի շրջանային դատարանը մերժել է  վերանայել «ԱՈՒՄ Սինրիկյո» տոտալիտար աղանդի առաջնորդ Սյոկո Ասահարայի (իսկական անունը՝ Տիձուո Մացումոտո) մահապատժի դատավճիռը: Ինչպես հաղորդում են տեղական լրատվամիջոցները, դատավճիռը վերանայելու վերաբերյալ պաշտպանների միջնորդությունն արդեն երրորդ անգամ է մերժվում:

Ասահարան, որին աղանդի անդամներն անվանում էին «աստվածային ուսուցիչ», ձերբակալվել է 1995 թ. և դատապարտվել մահապատժի՝ կախաղան բարձրացվելու միջոցով: 2006 թ. այդ որոշումը հաստատվել է Ճապոնիայի գերագույն դատարանի կողմից, սակայն դատավճիռը մինչ օրս ի կատար չի ածվել:

Կիսակույր քարոզիչը մեղադրվում է իր աղանդի անդամների կողմից կատարված մի շարք հանցագործություններ կազմակերպելու մեջ,  այդ թվում՝ 1995 թ. սկզբին Տոկիոյի մետրոյում գազային հարձակումը, որի զոհ դարձավ 13 մարդ: Արդյունքում Մացումոտոն համաշխարհային համբավ ձեռք բերեց՝ որպես ամենավտանգավոր և ամենադաժան տոտալիտար աղանդներից մեկի ղեկավար:

«ԱՈՒՄ Սինրիկյոն» գործում էր ոչ միայն Ճապոնիայում, այլև նրա սահմաններից դուրս, նաև Ռուսաստանում: Ձևականորեն իր գործունեությունը դադարեցրած աղանդի բեկորներն ամեն կերպ աշխատում են հեռավորություն պահպանել կատարված հանցագործություններից և Ասահարայի անձից: Նրանց մի մասը Ճապոնիայում օրինականորեն շարունակում է գործունեությունը «Ալեֆ» և «Հիկարի նո վա» անուններով  կազմակերպություններում՝ ոստիկանության սևեռուն հսկողության ներքո: Փոխանցում է ИТАР-ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Կանխամտածված սպանությունը ոստիկանությունը փորձում է ներկայացնել որպես սրտի կաթված’
Հաջորդ հոդվածը‘BRICS-ի գագաթնաժողովում’