‘Դատարանը մերժեց Ալիկ Սարգսյանին որպես վկա հարցաքննելու միջնորդությունը (տեսանյութ)’

1192

Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Եվա Դարբինյանի նախագահությամբ, մերժեց Հայ ազգային կոնգրեսի 4 ակտիվիստների գործով պաշտպանական կողմի միջնորդությունը՝ որպես վկա դատակոչել եւ հարցաքննել նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին: Դատարանը պատճառաբանեց, թե Ալիկ Սարգսյանը դեպքի ականատես մասնակից չի եղել եւ նրա վկայությունը գործի բացահայտման համար արժեքավոր չի կարող լինել: Հաջորդ դատական նիստը կլինի սեպտեմբերի 10-ին:

Հիշեցնենք, որ այսօրվա նիստի ժամանակ պաշտօանական կողմը հրապարակել է 2011-ի օգոստոսի 11-ին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հրավիրած ասուլիսի սղագրությունը, որտեղ վերջինս մի շարք հայտարարություններ է արել, որոնցով, ըստ պաշտպանական կողմի, ուղղորդել է նախաքննության ընթացքը:

Ներկայացնում ենք այդ ասուլիսից հատվածներ` 1-in.am-ի տեսանյութում: 

Նախորդ հոդվածը‘ՀԱԿ ակտիվիստների դատավարություն. Ցուցմունք տվեց Արեգ Գևորգյանը’
Հաջորդ հոդվածը‘Արտակ Բուդաղյանի փաստաբանը մի քանի դրվագ է ներկայացրել դեպքի չմոնտաժված տեսագրությունից’