‘Դատարանը մերժեց կրկնակի փորձաքննության մասին միջնորդությունը’

1325

Քիչ առաջ Վերաքննիչ քրեական դատարանը՝ Եվա Դարբինյանի նախագահությամբ, մերժել է Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստների գործով պաշտպանական կողմի ներկայացրած միջնորդությունը՝ գործով որպես տուժող անցնող ոստիկան Տիգրան Ավետիսյանին  կրկնակի դատաբժշկական փորձաքննության ենթարկելու մասին: Հիշեցնենք, որ որոշում կայացնելու համար դատարանը հեռացել էր խորհրդակցական սենյակ: Դատարանը նշել է, թե միջնորդությունը պաշպանական կողմը չի ներկայացրել առաջի ատյանի դատարանում, սակայն հնարավորություն է ունեցել, այդ իսկ պատճառով էլ այն մերժվել է: Տիգրան Առաքելյանը հայտարարեց, որ դատարանը ձեռնպահ մնաց նախորդ ատյաններին վատ դրության մեջ դնելուց, եւ առաջարկեց հանրությանը գնահատական տալ դատարանի գործողություններին:  

Նախորդ հոդվածը‘Լիզա Ճաղարյան. Ափսոս, որ տղամարդու նման հայհոյել չգիտեմ’
Հաջորդ հոդվածը‘Տիգրան Կարապետյան. Այն փաստը, որ Սերժ Սարգսյանը խաղատանը խաղում է, նորություն չէ’