‘Դատարանը որոշում է կայացրել կալանավայրից ազատ արձակել Պլատոն Լեբեդևին’

796

Ռուսաստանի գերագույն դատարանի նախագահությունը կրճատել է МЕНАТЕП-ի նախկին ղեկավար Պլատոն Լեբեդևի պատժաչափը՝ փաստացի կրած ժամկետի չափով, և որոշում է կայացրել նրան ազատել կալանավայրից: Լեբեդևի փաստաբանի խոսքով՝ իր պաշտպանյալը այսօր իսկ կարող է դուրս գալ  բանտից: Բացի այդ՝ Գերագույն դատարանի նախագահությունն անօրինական է ճանաչել 2004-2005 թթ. Պլատոն Լեբեդևի կալանքի տակ գտնվելը:

Միևնույն ժամանակ, դատարանը չի փոխել ՅՈՒԿՕՍ-ի նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկուց 17 միլիարդ ռուբլի հարկ գանձելու որոշումը, նաև որոշել է վերանայման չուղարկել Խոդորկովսկու և Լեբեդևի գործը:

Միխայիլ Խոդորկովսկին և Պլատոն Լեբեդևը կալանաքի տակ էին գտնվում համապատասխանաբար 2003 թ. հոկտեմբերից և հուլիսից, փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Եվրամայդանը առաջնո՞րդ է փնտրում’
Հաջորդ հոդվածը‘Դատարանը կալանավորել է Կիևում անկարգությունների ևս 11 մասնակցի’