‘Դատարանը չվերադարձրեց Սոբչակի 1,4 մլն դոլարը’

1229

Մոսկվայի քաղաքացիական դատարանը որոշում է կայացրել չվերադարձնել Քսենիա Սոբչակին այն գումարը, որը առգրավվել էր «Բոլոտնայա հրապարակի» գործի հետաքննության ընթացքում նրա տանը իրականացված խուզարկության ժամանակ, հայտնում է РАПСИ լրատվական գործակալությունը: Դատավճիռը բացատրվել է նրանով, որ առգրավված $1,4 մլն  կարող է ծախսվել անկարգությունների կազմակերպման վրա:

Սոբչակի պաշտպանը  ընդգծել է, որ գործի  ընթացքում այդպես էլ  չի հաստատվել բռնագանձված գումարի իրավական կարգավիճակը. նրանք չեն կցվել գործին, չեն ճանաչվել որպես իրեղեն ապացույց, կալանքի տակ չեն գտնվում:

Նախորդ հոդվածը‘ՄԻՊ-ի գրասենյակը ՏԻՄ ընտրությունների հետ կապված տասնյակ ահազանգեր է ստացել ‘
Հաջորդ հոդվածը‘Հենրիխ Մխիթարյանը`աշխարհի 5 լավագույն ֆուտբոլիստների ցանկում ‘