‘Դատարանը պարտադրել է Լևոն Հայրապետյանին մասնակցել նիստին’

1379

Գործարար Լևոն Հայրապետյանը, ով մեղադրվում է դրամական միջոցների վատնման և լվացման մեջ, հրաժարվել է մասնակցել Մոսկվայի քաղաքային դատարանում իր իսկ բողոքի հիման վրա նշանակված դատական նիստին:

«Ես ինձ շատ վատ եմ զգում և հազիվ եմ հասել այստեղ: Կողքիս կանգնած է բժիշկը՝ ասեղները ձեռքին: Ես վստահում եմ իմ փաստաբաններին, և կարծում եմ, որ նրանք առանց ինձ էլ  գլուխ կհանեն»,- Հայրապետյանի խոսքերն է մեջբերում ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Իր հերթին, Հայրապետյանի պաշտպան Հենրի Ռեզնիկը նշել է, որ հիվանդությունը, որով տառապում է Հայրապետյանը բարձր էմոցիոնալ ծանրաբեռնվածության դեպքում կարող է նոր սրացում ունենալ և ծանր հետևանքներ առաջացնել:

Սակայն դատարանը որոշում է ընդունել, որ նիստն առանց Հայրապետյանի չի կարող անցնել: Նշենք, որ Հայրապետյանը պետք է մասնակցի դատական նիստի տեսակապի միջոցով՝ ՔԿՀ-ից:

Նախորդ հոդվածը‘Կոնտեն գլխավորեց Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականը’
Հաջորդ հոդվածը‘Լա լիգա 2013-2014. Լավագույն ռմբարկուները (տեսանյութ)’