‘Դատարանը Ռուսաստանի օգտին լրտեսության մեղադրանքը հանել է Գամսախուրդիայի որդու վրայից’

847

Թբիլիսիի քաղաքային դատարանն այսօր հանել է Ռուսաստանի օգտին լրտեսության մեղադրանքը Վրաստանի առաջին նախագահի որդու՝ Ցոթնե Գամսախուրդիայի վրայից,  Интерфакс-ի փոխանցմամբ՝ հայտնել է վերջինիս փաստաբանը: «Մենք ողջունում ենք արդարության հաղթանակը»,- ասել է փաստաբանը:

2007 թ. նոյեմբերի 8-ին, դրանից մեկ օր առաջ Թբիլիսիում հակակառավարական ցույցը դաժանորեն ճնշելուց հետո, Վրասատանի դատախազությունը Ռուսաստանի օգտին լրտեսություն անելու և պետական կարգը տապալելու նպատակով դավադրություն կազմակերպելու  մեղադրանք էր ներկայացրել Ցոթնե Գամսախուրդիային: Սակայն մեղադրանք ներկայացնելուն չէին հետևել համապատասխան գործողություններ՝ ձերբակալություն և հարցաքննություն: Գամսախուրդիայի գործը «սառեցվել» էր՝ առանց պաշտոնական բացատրությունների: 2010 թ. ապրիլին Վրաստանի նախկին նախագահի 34-ամյա որդին հարևանի դեմ մահափորձ կատարելու և ապօրինի զենք պահելու և կրելու մեղադրանքով դատապարտվել էր 9,5 տարվա ազատազրկման: Կրտսեր Գամսախուրդիան իրեն մեղավոր չէր ճանաչել և ժամանակ առ ժամանակ հացադուլ էր հայտարարում՝ պահանջելով արդարադատություն: 2010 թ. հուլիսին նախագահ Սաակաշվիլին, Վրաստանի պատրիարք Իլյա Երկրորդի միջնորդությամբ, ներում էր շնորհել առաջին նախագահի որդուն:

Նախորդ հոդվածը‘ՀԱԿ-ի նախագիծը չընդունվեց, սակայն ՀՀԿ-ական երկու պատգամավոր կողմ է քվեարկել’
Հաջորդ հոդվածը‘Լևոն Զուրաբյան. Իշխանությունների պաշտոնական դիրքորոշումը պարզ է. մինչև վերջ պահպանել մենաշնորհները’