‘Դատարանը Քենեդուն սպանողի դագաղը հանձնել է վերջինիս եղբորը’

1076

Թեքսասի դատարանը որոշում է կայացրել, որ  պաշտոնապես ամերիկյան նախագահ Ջոն Քենեդիի սպանության մեջ կասկածվող Լի Հարվի Օսվալդի դագաղը պատկանում է ոչ թե թաղման գրասենյակին, այլ նրա եղբորը՝ Ռոբերտ Օսվալդին, գրել է New York Times-ը:

Ֆորտ-Ոերթ քաղաքի դատավոր Դոնալդ Քրոսբին որոշել է, որ Baumgardner թաղման գարասենյակը միտումնավոր է թաքցրել այն փաստը, որ Օսվալդի առաջին դագաղը չի ոչնչացվել:

Ռոբերտ Օսվալդը դատարան է դիմել այն բանից հետո, երբ 2014 թ. դեկտեմբերին  թաղման բյուրոյի սեփականատերը դագաղն աճուրդի է դրել, և այն վաճառվել է 87,5 հազար դոլարով, սակայն դատական վեճի պատճառով պահվում է աճուրդի տան պահոցում: Օսվալդի փաստաբանի խոսքով՝ Քենեդու սպանության մեջ կասկածվողի եղբայրը մտադիր է, որքան հնարավոր է՝ շուտ, ոչնչացնել այդ դագաը:

Լի Հարվի Օսվալդը Քենեդիի մահափորձից քիչ անց սպանվեց Ջեկ Ռուբիի կողմից: 1981 թ. նրա դին վերահուղարկավորեցին նոր դագաղով, քանի որ նախորդ դագաղը շատ վատ վիճակում էր: Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Օրվա կադրը. Սերժ Սարգսյանն ու ս.Սարգսի տոնը’
Հաջորդ հոդվածը‘Ավտոերթի մասնակիցներին դիմավորելու գնացած եւ ծեծի ենթարկված ԼՂՀ քաղաքացիները հիվանդանոցում են. Ֆոտոներ’