‘ Դատարանի դահլիճից ազատ են արձակվել Վարդենիկի կրթահամալիրի 3 անչափահաս սաները’

999

Քիչ առաջ Երևանի քրեական գործերով վերաքննիչ դատարանի դահլիճից ազատ արձակվեցին Գեղարքունիքի մարզի Վարդենիկի դպրոցի աշակերտներ Մեսրոպ Մարզպետունու Գրիգորյանը, Արկադի Ռուբիկի Պողոսյանը և Աբրահամ Վանիկի Շահինյանը:

Հիշեցնենք, որ մայիսի 13-ին Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2013 թվականի սեպտեմբերի 26-ին ֆիզկուլտուրայի ուսուցիչ Սևակ Բադալյանի և նույն կրթահամալիրի սաներ՝ Վարդենիկ գյուղի անչափահասներ բնակիչներ Մեսրոպ Մարզպետունու Գրիգորյանի, Արկադի Ռուբիկի Պողոսյանի, Աբրահամ Վանիկի Շահինյանի միջև տեղի ունեցած վիճաբանության կապակցությամբ Մեսրոպ Գրիգորյանին դատապարտել էր 1 տարվա ազատազրկման, իսկ մյուս 2 անչափահասներին՝ 6 ամսվա ազատազրկման: Բոլորը կալանքի էին վերցվել հենց դատական նիստերի դահլիճից: Անչափահասները դատապարտվել էին «խմբի կազմում խուլիգանություն կատարելու համար» հոդվածով:

Ինչպես հաղորդում է shamshyan.com-ը, դատավոր Մհեր Արղամանյանը, քիչ առաջ վերադառնալով խորհրդակցական սենյակից, ազատ է արձակել անչափահաս տղաներին՝ նրանց նկատմամբ կիրառելով պայմանական պատժատեսակ: 

Նշենք, որ անչափահասների և ֆիզկուլտուրայի դասատուի միջև ծեծկռտուքը սկսվել է այն բանից հետո, երբ դասատուն երեխաների հանդեպ «բ… տղա» և այլ հայհոյանքներ էր հնչեցրել:

Նախորդ հոդվածը‘Պայմանական վաղաժամկետ ազատում. մերժում են առանց հիմնավորման’
Հաջորդ հոդվածը‘Սկանդալ. Նախարարը, գնալուց առաջ՝ ինքն իրեն մեդալ է շնորհել ‘