‘Դատարանի մոտ կրակած երիտասարդը ձերբակալված է, նա մեղադրվում է խուլիգանություն կատարելու մեջ ‘

1106

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր Շանթ Հարությունյանի դատավարությունից առաջ 1983 թ. ծնված Հայկ Կյուրեղյանը Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարչական շենքի դիմաց բարձրացել է կայանված ավտոմեքենաներից մեկի վրա և հայտարարել, որ մեքենայում ռումբ կա: Այնուհետև Կյուրեղյանը մի քանի կրակոց է արձակել, որից հետո բերման է ենթարկվել ոստիկանության Կենտրոնականի  բաժին:

Ոստիկանության կայքը հայտնում է, որ փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասի՝ այն է Խուլիգանություն, որը  կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Հայկ Կ.-ն ձերբակալված է:

Նշենք, որ Հայկ Կյուրեղյանին սպառնում է 4-ից 7 տարվա ազատազրկում:

Նախորդ հոդվածը‘Կլինսման. Ֆուտբոլում ամենահիասքանչը անկանխատեսելի է’
Հաջորդ հոդվածը‘Ծովագյուղից մինչև Դիլիջանի թունելի սկիզբն ընկած Ճանապարհահատվածում երթևեկությունը կդադարեցվի’