Դատարանն արդարացրել է Բլատերին եւ Պլատինիին

445

Շվեյցարական դատարանն արդարացրել է ՖԻՖԱ-ի նախկին նախագահ, շվեյցարացի Զեպ Բլատերին եւ ՈւԵՖԱ-ի նախկին նախագահ, ֆրանսիացի Միշել Պլատինիին, որոնք մեղադրվում էին խարդախության, անբարեխիղճ կառավարման, վստահության չարաշահման եւ արժեթղթերի կեղծման մեջ, հաղորդում է AFP-ն։

Շվեյցարիայի դատախազությունը պահանջում էր 18 ամսվա ազատազրկում պայմանական յուրաքանչյուրի համար։

2011 թվականին Բլատերը Պլատինիի համար կազմակերպել էր 2 միլիոն շվեյցարական ֆրանկի բանկային փոխանցում։ Շվեյցարիայի գլխավոր դատախազությունը պնդում էր, որ գումարը Պլատինին ստացել է առանց որեւէ օրինական հիմնավորման եւ ի վնաս ՖԻՖԱ-ի ֆինանսական միջոցների։

Բլատերը հայտարարել էր, որ Պլատինին գումարը ստացել է 1998-2002 թվականներին կատարած խորհրդատվական աշխատանքի համար։ Պլատինին այդ գումարը ստանալու պատճառով 8 տարով հեռացվել էր ֆուտբոլային գործունեությունից: Հետագայում նրա որակազրկումը կրճատվել էր մինչեւ 6 տարի:

Նախորդ հոդվածըՀարութ Ուլոյան. Եկեղեցու ներքին գործերին խառնվելու հեգնական դրսևորում
Հաջորդ հոդվածըԼապորտա․ Խաղացողների մեծ մասը ցանկանում է տեղափոխվել «Բարսելոնա»