‘Դարի կառույցը ի սկզբանե տապալված է եղել. Մամուլ’

1092

«ՀՀ կառավարության այսօրվա նիստի օրակարգում ներառված է մի որոշման նախագիծ, որը վերաբերում է Իրան-Հայաստան «հռչակավոր» երկաթուղուն։ Այդ նախագծից հերթական անգամ պարզ է դառնում, որ դարի այդ կառույցը ի սկզբանե տապալված է եղել»,-գրում է «ՀԺ»-ն և պարզաբանում.

«Որոշման նախագծով առաջարկվում է ավելի քան 17 միլիոն դրամով նվազեցնել «Երկաթուղու շինարարության տնօրինություն» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալը։ Ինչ է սա նշանակում։ «Երկաթուղու շինարարության տնօրինություն» ՓԲԸ-ն ստեղծվել էր հենց Իրան– Հայաստան երկաթուղու շինարարությունը սկսելու համար։

Երեք տարի առաջ դրա կանոնադրական կապիտալի համալրման համար գումար հատկացվեց ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից։ Ենթադրվում էր, որ երկաթուղու շինարարության համար այլ աղբյուրներից գումարներ կհայթայթվեն, սակայն դա տեղի չունեցավ, ուստի այդ հիմնարկի պահպանման համար իրականացված ծախսերը վերցնում են հենց կանոնադրական կապիտալից։ Պարզ չէ, թե մինչև երբ է գոյություն ունենալու այդ անիմաստ կառույցը»։

Նախորդ հոդվածը‘Եգիպտոսի նախագահ Մուրսին պաշտոնանկ արվեց. Երկիրը ժամանակավորապես կղեկավարի ՍԴ նախագահը (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Արմեն Գևորգյանի համար ավիատոմս է գնվել 7.5 հազար դոլարով. Մամուլ’