‘Դարպասապահ Ռոժերիո Սենիի 120-րդ գոլը (տեսանյութ)’

759

 Բրազիլիայի առաջնության 21-րդ տուրի «Սան Պաուլու»-«Կրուզեյրո» հանդիպման ժամանակ «Սան Պաուլու»-ի բրազիլացի դարպասապահ Ռոժերիո Սենին խփել է կարիերայի 120-րդ գոլը: 41-ամյա դարպասապահը 36-րդ րոպեին անվրեպ է իրացրել 11 մետրանոց հարվածը՝ բացելով խաղի հաշիվը: Այս հանդիպումն ավարտվել է 2:0 հաշվով՝ հօգուտ «Սան Պաուլուի»:

Լեգենդար Ռոժերիո Սենին վաղուց է գոլ խփած դարպասապահների ռեկորդ սահմանել և հիմա էլ շարունակում է առաջ անցնել իր մրցակիցներից:

Հիշեցնենք, որ այս մրցաշրջանից հետո դարպասապահն ավարտելու է կարիերան:

Նախորդ հոդվածը‘ԶԼՄ. «Իսլամական պետությունն» ամեն օր նավթի վաճառքից վաստակում է ավելի քան $3 մլն’
Հաջորդ հոդվածը‘Բոգոների մոտ ոստիկանապետ աշխատողը’