‘«Դա մեր առաջնորդի պարտությունը չէր, դա մեր ժողովրդի անգիտակից լինելն էր». Վանաձորի քաղաքապետ’

1313

Վանաձորի քաղաքապետ ՀՀԿ-ական Սամվել Դարբինյանը, պարզաբանելով հանրապետության երրորդ քաղաքում ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի պարտությունը, նշեց. «Դա մեր առաջնորդի պարտությունը չէր, դա մեր ժողովրդի անգիտակից լինելն էր, որ ժողովուրդը ինքը չի հասկանում` ինչ է անում»:

Հարցին` միգուցե ՀՀԿ տեղական կառույցներն են բացթողումներ ունեցել նախընտրական քարոզչության ընթացքում և քվեարկության օրը, պատասխանեց. «Չէ, ամեն ինչ նորմալ է եղել, պարզապես ժողովուրդը չի հասկանում, էլի, ինքն ինչ պիտի անի, որ ավելի լավ կյանքում հայտնվի: Անընդհատ ուզում է 0-ից սկսի, անընդհատ 0-ից սկսելով` միշտ գալիս է հասնում մինչև +1»:

Իր դերը, իր մասնակցությունը նախագահական ընտրություններին` որպես քաղաքապետ, որպես Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ, Սամվել Դարբինյանը գնահատեց 1 նախադասությամբ. «Ես միշտ երկրի նախագահի կողքին եմ եղել»:  

Hetq.am

Նախորդ հոդվածը‘Ստյոպա Սաֆարյան. Րաֆֆին ճիշտ է արել, որ հրաժարվել է հրապարակային զրույցից’
Հաջորդ հոդվածը‘Սիլվիո Բեռլուսկոնի. Մրցաշրջանի սկզբում մեզ թաղել էին, իսկ երեկ մենք հաղթեցինք աշխարհի ուժեղագույն թիմին’