‘Դեբիլությունը էտալոն’

1603

Հայկ Բաբուխանյանը անցած նախագահական ընտրություններում Րաֆիին ձայն տված ավելի քան կես միլիոն մարդկանց բաժանում է երեք կատեգորիայի ա) «անգիտակիցներ» բ) աղանդավորական կազմակերպությունների անդամներ, գ) համասեռամոլներ։ Եթե համարենք, թե այս կատեգորիաները կես միլիոնի մեջ հավասար համամասնությամբ են, ուրեմն, ըստ Հ. Բաբուխանյանի՝ Հայաստանում կան մոտ 180.000 «անգիտակիցներ, այլ խոսքով՝ դեբիլներ, մոտ 180.000 աղանդավորներ եւ մոտ 180.000 համասեռամոլներ։ Սրանք բոլորը նաեւ «դառնացած» են։ Այսինքն՝ Հ. Բաբուխանյանը նախ մեղադրում է կաթողիկոսին, որը թույլ է տվել ղեկավարած եկեղեցու հավատացյալներց այդքան հոգեորսություն կատարեն աղանդները։ Երկրորդ՝ մարդկաց «դառնացած» լինելու պատճառն էլ հաստատ իրենց «դեբիլության» կամ համասեռամոլ լինելու հետեւանք չէ։ Այդպիսի զանգվածային դառնացածությունը, բնականաբար, այլ պատճառ չի կարող ունենալ, քան տվյալ պահի իշխանությունը, որի ղեկավարն է Ս. Սարգսյանը։ Ուրեմն՝ Բաբուխանյանի մեղադրանքի երկրորդ թիրախը Ս. Սարգսյանն է։ Բնական է ենթադրել նաեւ, որ ըստ Հ. Բաբուխանյանի սույն վերլուծության՝ այն ավելի քան 800.000-ը որ ձայն են տվել Ս. Սարգսյանին, այս կես միլոնի հակապատկերն են՝ մաքրակրոն սրբեր, հանճարներ, փիլիսոփաներ, բարոյականության տիպարներ։ Ճիշտ՝ Հայկ Բաբուխանյանի նման։

 

Նախորդ հոդվածը‘Րաֆֆին ընտրակեղծարարության մեջ մեղադրում է գրեթե բոլորին, բացի «արցախյան պատերազմի ռահվիրա» Սերժիկ Սարգսյանից ‘
Հաջորդ հոդվածը‘Կոմանդոսը հերքում է Կոմանդոսի սուտը (Տեսանյութ)’