‘«Դեգեներատ արվեստի» լիակատար ցանկը կտեղադրվի համացանցում’

1493

Լոնդոնյան V&A (Վիկտորյա և Ալբերտ) թանգարանն առաջին անգամ համացանցում կտեղադրի արվեստի այն գործերի լիակատար ցանկը, որոնք նացիստական Գերմանիայում համարվել են «դեգեներատ»: Այդ մասին հաղորդում է The Art Newspaper-ը: 16 558 աշխատանքներ ընդգրկող ցուցակը, որոնք գերմանական թանգարաններից և մասնավոր հավաքածուներից առգրավվել են 1937-1938 թթ., կհրապարակվի 2014 թ. փետրվարին թանգարանի կայքում:

480 էջանոց ցուցակը 1941-1942 թթ. պատրաստել է Գերմանիայի քարոզչության նախարարությունը: Ցուցակը կազմված է այն վայրերի անվանումների այբբենական կարգով, որտեղից առգրավվել են արվեստի այդ գործերը: Այն ամփոփված է երկու հատորներում և երկար ժամանակ կորած է համարվել: 1996 թ. լոնդոնցի արտ-դիլեր Հենրիխ Ֆիշերի այրին իրենց տանը հայտնաբերված ցուցակի երկրորդ հատորի կրկնօրինակը նվիրեց V&A թանգարանին: Հայտնի չէ, թե ինչպես է այն հայտնվել Ֆիշերի մոտ, քանի որ նա 1939 թ. փախել էր նացիստների գրաված Վիեննայից, փոխանցում է lenta.ru-ն:

 

Նախորդ հոդվածը‘Հիվանդ զինծառայողին ծեծելու գործով կա նոր ձերբակալված’
Հաջորդ հոդվածը‘Թուրքիայում աշխատանքից ազատվել են գլխավոր դատախազը և նրա տեղակալները’