‘Դեդ Հասանի կլանից հարյուրավոր «օրենքով գողեր» հավաքվելու են Արաբական Միացյալ Էմիրություններում’

1529

Հանգուցյալ Ասլան Ուսոյանի՝ Դեդ Հասանի կլանից հարյուրավոր «օրենքով գողեր» որոշել են մեծ «սխոդկա» անցկացնել  Արաբական Միացյալ Էմիրություններում: Հարյուրից ավելի «թագադրված» հանցագործներ արդեն դիմել են զբոսաշրջային ֆիրմա՝ արտասահմանյան անձնագրեր ձևակերպելու խնդրանքով, հաղորդում է Росбалт-ը՝ հղում անելով իրավապահ մարմինների աղբյուրին: Գործակալության զրուցակցի խոսքերով՝ հանդիպմանը մտադիր են մասնակցել մոտավորապես երեք հարյուր «գողականներ»: Հանդիպման կազմակերպիչները Ուսոյանի կլանի ներկայիս պարագլուխներն են՝ Դմիտրի Չանտուրիան՝ Միրոն մականվամբ, Թեմուրի Միրզոևը՝ Թիմուր Սվերդլովսկի, Վասիլի Խրիստոֆորովը՝ Վասյա Վոսկրես, Գադի Կալոյանը՝ Օնիկ և Վալերի Ֆարիզովը՝ Վալերա Քուրդ: Հավաքը, օպերատիվ աշխատակիցների խոսքերով, պետք է ցուցադրի կլանի միասնությունը և ուժը, «կթագադրվեն» ևս տասը հանցագործներ, այդ թվում՝ Ուսոյանի ազգականը՝ երկու անգամ դատապարտված «հեղինակությունը»՝ Թիմուր Արխանգելսկի մականվամբ:

Մոսկվայում Դեդ Հասանի սպանությունից հետո  ԶԼՄ-ներում սկսեցին հաղորդումներ ստացվել, լրագրողների պնդմամբ՝ նրա հակառակորդների սպանությունների կամ ձերբակալությունների վերաբերյալ:

Նախորդ հոդվածը‘Օլիվեր Բիրհոֆ. Վստահ եմ, որ գերմանական թիմերից մեկը Չեմպիոնների լիգայի եզրափակիչ կհասնի’
Հաջորդ հոդվածը‘Գյումրիում Րաֆֆի Հովհաննիսյանը կանգնեցրել է երթուղայինը՝ ուղևորներին բարևելու համար’