‘Դել Բոսկե. Իսպանիան գտնվում է ֆուտբոլային աշխարհի գագաթնակետում’

902

Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն, որը Ժոզե Մոուրինյոյի եւ Խոսեպ Գվարդիոլայի հետ պայքարում ՖԻՖԱ-ի կողմից ճանաչվեց 2012 թվականի լավագույն մարզիչ, նշել է, որ Իսպանիան գերիշխում է ֆուտբոլային աշխարհում:

«Հպարտ եմ, որ միանգամից երկու իսպանացի մասնագետ ընդգրկվել էին լավագույն եռյակում: Դա ցույց է տալիս, մեր երկիրը այսօր գտնվում է ֆուտբոլի գագաթնակետում:

Երջանիկ եմ տեսնել, որ տարվա խորհրդանշական հավաքականում բոլորը հանդես են գալիս Իսպանիայում: Դա հրաշալի է արտացոլում այն պահը, որ մենք ապրում ենք»,- Դել Բոսկեի խոսքն է մեջբերում Goal.com-ը:

Նախորդ հոդվածը‘Խուլիո Իգլեսիասը համերգ կտա Երևանում’
Հաջորդ հոդվածը‘ԿԸՀ-ն ընտրագրավը չվճարած թեկնածուներին 48 ժամ ժամանակ տվեց’