‘Դել Բոսկե. Պիրլոն կարող է ստանալ «Ոսկե գնդակը»’

909

Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն բարձր է գնահատել Իտալիայի հավաքականի եւ «Յուվենտուսի» կիսապաշտպան Անդրեա Պիրլոյի հնարավորությունները` «Ոսկե գնդակի» համար պայքարում:

«Կարծում եմ, որ Պիրլոն լիովին կարող է նվաճել «Ոսկե գնդակը»: Նա ունիվերսալ ֆուտբոլիստ է, որը կարող է ինչպես ստեղծել, այնպես էլ ավարտել գոլային պահը:

Թեպետ ես հույս ունեմ, որ մրցանակը իսպանացի ֆուտբոլիստ կստանա»,- Դել Բոսկեի խոսքն է մեջբերում Gazzetta dello Sport-ը:

Նշենք, որ վերջին իտալացի ֆուտբոլիստը, որը նվաճել է «Ոսկե գնդակը», Ֆաբիո Կանավարոն էր` 2006 թվականին:

Նախորդ հոդվածը‘Պահանջում են չեղյալ ճանաչել բնապահպանության նախարարության տված դրական եզրակացությունը ‘
Հաջորդ հոդվածը‘iPad Mini-ն կարող է վաճառքի հանվել արդեն նոյեմբերի 2-ին’