‘Դել Բոսկե. Վնասվածքները ճակատագրական դեր խաղացին’

852

Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն մեկնաբանելով 2014թ. աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում Ֆրանսիայի հետ հանդիպման արդյունքը (1:1), նշել է, որ իր թիմի խաղի վրա բախտորոշ ազդեցություն թողեցին վնասվածքները:

«Ֆրանսիացիները երկրորդ խաղակեսւմ ավելի խիտ էին խաղում, մենք չափից դուրս շատ բացվեցինք: Մենք լավ էինք վերահսկում խաղը, հետեւաբար պետք էր ավելի խորքից խաղալ: Բացի այդ, չիրացրեցինք 11 մետրանոց հարվածը:

Խաղի ընթացքում Արբելոայի եւ Սիլվայի վնասվածքները հիասթափեցնող էին: Դրանք մեր համար ճակատագրական դարձան: Բացի այդ, խաղացողները շատ էին հոգնել:

Առաջին երկու փոխարինումները մենք արեցինք վնասվածքների պատճառով, երրորդը՝ մտադիր էինք հետ քաշվել եւ Տորեսի շնորհիվ շեշտը դնել հակահարձակումների վրա»,- Դել Բոսկեի խոսքն է մեջբերում AS-ը:

Հիշեցնենք, որ ֆրանսիացիները պատասխան գնդակը խփեցին հանդիպման վերջին վայրկյաններին:

Նախորդ հոդվածը‘Ռոտերդամի թանգարանի կողոպուտը համազոր է սպանության ‘
Հաջորդ հոդվածը‘Մեղադրողը առաջարկեց մերժել Տիգրան Եգորյանի ներկայացրած միջնորդությունների մեծ մասը ‘