‘Դել Պիեռո. «Եթե գոյություն ունենար իտալական «Ոսկե գնդակ», ապա պետք է ընտրություն կատարեինք Ջանլուիջի Բուֆոնի և Անդրեա Պիրլոյի միջև»’

838

Իտալիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ալեսանդրո դել Պիեռոն կարծում է, որ «Բարսելոնայի» և «Ռեալի» առաջատարներ Լիոնել Մեսսիի ու Քրիստիանու Ռոնալդուի համար օգտակար է իրար մեջ եղած մրցակցությունը:

«Ռոնալդուի բախտը բերել է, որ կա Մեսսին և հակառակը: Նրանց մրցակցությունը երկուսին էլ հնարավորություն է տալիս զարգանալու: Բարդ է նրանցից լավագույնին ընտրելը»,-դել Պիեռոյի խոսքը մեջբերված է Sky Sport Italia-ից:

Ալեսանդրո դել Պիեռոն նաև նշել է, թե ով արժանի կլիներ «Ոսկե գնդակին», եթե այն լիներ իտալացի ֆուտբոլիստների համար նախատեսված մրցանակ:

«Եթե գոյություն ունենար իտալական «Ոսկե գնդակ», ապա պետք է ընտրություն կատարեինք Ջանլուիջի Բուֆֆոնի և Անդրեա Պիրլոյի միջև: Նրանք ամենահայտնի իտալացի ֆուտբոլիստներն են»,-ասել է դել Պիեռոն:

Նախորդ հոդվածը‘Խմբագրական. Ցավալի նկատառումներ’
Հաջորդ հոդվածը‘«Ոսկե գնդակ». Ովքե՞ր են լավագույն տասնյակում’