‘Դեկտեմբերի 1-ից երեք նոր արագաչափ Երևանում’

896

Շարունակվում են Երևան քաղաքում և միջպետական նշանակության ավտոճանապարհներին երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:

Ճանապարհային ոստիկանությունից հայտնում են, որ դեկտեմբերի 1-ից գործարկվելու են Երևան քաղաքի Խաղաղ Դոնի, Չեխովի փողոցներում և Ազատության պողոտայում նոր տեղադրված երթևեկության արագության նկատմամբ վերահսկողության արագաչափ սարքերը:

Ճանապարհային ոստիկանությունը վարորդներին կրկին հորդորում է պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և հիշեցնում է, որ նշված վայրերում երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է:

Նախորդ հոդվածը‘«Չելսին» փորձում է հաշտվել Կլատենբուրգի հետ’
Հաջորդ հոդվածը‘Իրանը գործարկում է նոր սուզանավեր’