‘Դեկտեմբերի 24-ից կգործարկվեն նոր տեսախցիկներ (ցուցակ)’

1431

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երևան քաղաքում երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման տեսախցիկների և արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:

Մասնավորապես. 2012 թվականի դեկտեմբերի 24-ից գործարկվելու են նաև Երևան քաղաքում նոր տեղադրված երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման տեսախցիկները, որոնք տեղակայված են Արշակունյաց պողոտա-Քրիստափորի փողոց, Կոմիտասի պողոտա-Գրիբոյեդովի փողոց, Գայի պողոտա-Ստեփանյան փողոց, Գայի պողոտա-Նանսենի փողոց, Դավիթ Անհաղթի փողոց-Ուլնեցու փողոց, Տիգրան Պետրոսյան փողոց-Փիրումյաններ փողոց, Ազատության պողոտա-Բաբայան փողոց, Ազատության պողոտա-Մամիկոնյանց փողոց, Իսակովի պողոտա-Բաբաջանյան փողոց և Տիգրան Մեծի պողոտա-Սասունցի Դավթի փողոց խաչմերուկներում:

Ճանապարհային ոստիկանությունը վարորդներին կրկին հորդորում է պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:

Նախորդ հոդվածը‘Գուրգեն Արսենյան. Նման գործողություն իրականացնողները նման են տառականների’
Հաջորդ հոդվածը‘Հարցում. Իվանիշվիլին Վրաստանի ամենաժողովրդական գործիչն է ‘