‘Դեկտեմբերի 3-ի դատավարությանը ցմահ ազատազրկվածը կմասնակցի վանդակում փակված (Տեսանյութ)’

984

Դեկտեմբերի 3-ին, ժամը 12:00-ին, «Նուբարաշեն» ՔԿՀ-ում (Նուբարաշենի խճուղի 2) կլսվի ցմահ բանտարկյալ «Մհեր Ենոքյանն ընդդեմ գլխավոր դատախազության» որոշման վերաքննիչ բողոքը:

«Նոր երևան եկած հանգամանքներով քրեական գործի չվերաբացման առնչությամբ վերաքննիչ բողոքի ժամանակ դատարանին դիմեցի խնդրանքով՝ ապահովել իմ մասնակցությունը դատական պրոցեսում. նշեցի, որ նյութեր ունեմ, որոնք ցանկանում եմ հրապարակել դատարանում: Վերաքննիչ դատարանն արտագնա դռնբաց նիստ է որոշել անել, և դեկտեմբերի 3-ին «Նուբարաշենի» բանտում, ճիշտ է`վանդակի մեջ, ես կմասնակցեմ դատին»,- սա հատված է Մհեր Ենոքյանի նամակից, ով դատապարտվել է մահապատժի`մեղադրվելով համակուրսեցու սպանության մեջ:

Մհերն իրեն մեղավոր չի ճանաչել դատարանում և մինչ օրս պայքարում է արդարության վերականգնման համար: Բոլոր ցուցմունքներում նշել է, որ փորձել է փրկել ընկերոջ կյանքը, մինչ մյուս ընկերը սպանում էր նրան: Գործի վերանայման պահանջով այս 15 տարիների ընթացքում դիմել է բազմաթիվ ատյանների, ՀՀ  երեք նախագահներին: Չստանալով գործի վերաբացման հնարավորություն`Մհեր Ենոքյանը 2 անգամ բանտերից դիմել է փախուստի /2004 և 2009 թթ./: «Փրկենք Թեղուտը» հասարակական կազմակերպության անդամները ֆեյսբուքում հրավեր են տարածել`բոլոր սրտացավ մարդկանց հրավիրելով ներկա գտնվել դատավարությանն ու իրենց աջակցությունը ցույց տալ Մհերին:

Նախորդ հոդվածը‘Արոնյանը նորից պարտություն կրեց’
Հաջորդ հոդվածը‘Մարտի 1-ի հարցով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցը կքննարկվի նախագահական ընտրություններից հետո’