‘Դեմարշ ենք անելու, առջեւում ձմեռ է. Փոխադրող ընկերությունների միության նախագահ ‘

1222

100 դրամով աշխատելը մահ է. Yerkir.am-ի փոխանցմամբ, այսօր լրագրողների հետ զրույցում սենսացիոն հայտարարություն արեց Փոխադրող ընկերությունների միության նախագահ Հրանտ Եղիազարյանը: Ավելին` սպառնաց` եթե ուղեվարձը մնաց 100 դրամ, եթե շուտափույթ գործողություններ չձեռնարկվեն, հետեւանքները շատ վատ են լինելու: «Դուրս ենք գալու աշխատանքի, բայց ուղեւոր չենք փոխադրելու, դեմարշ ենք անելու»,- հայտարարեց նա եւ հիշեցրեց. «Առջեւում ձմեռ է»: Yerkir.am-ի դիտարկմանը, որ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը եւ փոխքաղաքապետ Կամո Արեյանը հստակ հայտարարել են, որ ուղեվարձի բարձրացումն անխուսափելի է, հիմա ինչո՞ւ են գծատերերը խառնվել իրար, Հրանտ Եղիազարյանն արձագանքեց իր «զգացողություններով». «Մենք զգացողություն ունենք, որ չեն ցանկանում թանկացնել»:

 Ներկայացնում ենք Yerkir.am-ի եւ Հրանտ Եղիազարյանի զրույցը` առանց մեկնաբանության:

 —Մեր զգացողությամբ էլ ձեր` գծատերերի վիճակը ժողովրդի վիճակից«վատ» է:

-Ե՛վ մեր վիճակն է վատ, ե՛ւ ժողովրդի: Եթե այսպես շարունակվի, վաղը տրանսպորտ չի լինի:

 —Մինչեւ հիմա ո՞նց էիք ապրում:

-Պարտքերով, դատարանի դռներով:

 —Գուցե մեկ-երկու գծատեր, ոչ բոլորը:

-Ճնշող մեծամասնությունը:

 —Տարոն Մարգարյա՞նն էլ: Մի գծատեր էլ նա է:

-Տարոն Մարգարյանը եթե գծատեր ա… Նախ` ես ինֆորմացիա չունեմ, որ գծատեր ա…

Օրինակ` 5 համարն ո՞ւմ է:

-Չգիտեմ:

 —Փոխադրողների միության նախագահ լինելով` չգիտե՞ք, որ Տարոն Մարգարյանը գծատեր է: 

-Տարոն Մարգարյանը աշխատավարձ ա ստանում, ի՞նչ խնդիր ունի:

 —Աշխատավարձո՞վ է ապրում:

-Չգիտեմ:

Շարունակությունն՝ այստեղ 

Նախորդ հոդվածը‘«Ձեռքը ձեռք է լվում». Ռուս իրավապաշտպանները վերապատրաստվում են Հայաստանի ՄԻՊ-ի աշխատակազմում’
Հաջորդ հոդվածը‘Ֆյուլե. Ազատ առևտուրն ի զորու է կրկնապատկել «Արևելյան գործընկերության» երկրներից արտահանումը ԵՄ’