Դեմբելեի գոլը «Բարսելոնային» դուրս բերեց կիսաեզրափակիչ (տեսանյութ)

223

«Բարսելոնան» դուրս եկավ Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ։

Իսպանացի Չավիի գլխավորած թիմը քառորդ եզրափակիչում ընդունեց «Ռեալ Սոսիեդադին» եւ պարտության մատնեց նվազագույն հաշվով։

40-րդ րոպեին հեռացվեց հյուրերի իսպանացի կիսապաշտպան Բրայս Մենդեսը, որը կանգնեց «Բարսելոնայի» իսպանացի կիսապաշտպան Սերխիո Բուսկետսի ոտնաթաթի վրա։

«Բարսելոնայի» միակ գոլը 52-րդ րոպեին խփեց ֆրանսիացի հարձակվող Ուսման Դեմբելեն։

Կիսաեզրափակիչ մյուս ուղեգրերը կվիճարկեն «Օսասունան» ու «Սեւիլիան», «Վալենսիան» ու «Աթլետիկ Բիլբաոն», Մադրիդի «Ռեալն» ու «Աթլետիկոն»։

Իսպանիայի գավաթի խաղարկություն, քառորդ եզրափակիչ

«Բարսելոնա» — «Ռեալ Սոսիեդադ»՝ 1:0 (տեսանյութ)

Ուսման Դեմբելե, 52

Հեռացում՝ Բրայս Մենդես («Ռեալ Սոսիեդադ»), 40

Նախորդ հոդվածըՍտեփանակերտում գազամատակարարումը մասնակի վերականգնվել է
Հաջորդ հոդվածըԵվրոպայի Սուպերգավաթի հանդիպումը կընդունի Աթենքը